ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 

Ղեկավար պետական պաշտոնյան իրավունք չունի հրապարակավ մասնավոր կարծիք հայտնելու

Ղեկավար պետական պաշտոնյան իրավունք չունի հրապարակավ մասնավոր կարծիք հայտնելու
11.06.2025 | 19:20

Ուզում եմ իմ մասնավոր կարծիքը հայտնել, որի իրավունքն ունեմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Անկախ նրանից՝ ով ում կողմից ա, ով ում ա համակրում կամ հակակրում, մի կարևոր բան պետք ա հաշվի առնել՝ ղեկավար պետական պաշտոնյան իրավունք չունի հրապարակավ մասնավոր կարծիք հայտնելու։ Դա հանգիստ կարելի ա համարել պաշտոնական դիրքի չարաշահում։

Որովհետև նրա խոսքերն ընկալվում են որպես պետության քաղաքականություն ու հրահանգ՝ պետական մարմիններին։ Պետության ղեկավարը սեփական անձ ունի միայն իր ընտանիքում ու ընկերների շրջապատում։ Մնացած բոլոր դեպքերում նա պետության մարմնավորումն ա։ Կարելի ա ասել՝ դա էլ պետության ղեկավարի կուսակրոնության ուխտն ա, որով նա իր անձը նվիրաբերում ա պետությանը, ինչպես կուսակրոնն ա իր անձը նվիրում Աստծուն։

Քաղաքացիական պետության մեջ եկեղեցին պետությունից անջատ ա, ու քաղաքացիական իշխանությունը չպիտի խառնվի եկեղեցու գործերին, եթե խոսքը պետության օրենքը խախտելուն չի վերաբերում։

Մանկապիղծ կամ գող քահանային պետությունն իրավունք ունի դատելու, բայց կուսակրոնությունը եկեղեցական կարգ ա, ո՛չ թե պետական օրենք։ Հետևաբար՝ էդ մասին պետության ղեկավարի ասած ցանկացած խոսք միայն մասնավոր կարծիք կարող ա լինել, ինչի իրավունքը նա չունի։

Իսկ պետության ղեկավարը պիտի ցանկացած առիթ օգտագործի միավորելու, ոչ թե պառակտելու համար, վեճերը մարելու, ոչ թե վեճեր հրահրելու համար։ Նա պարտավոր ա ցանկացած գնով՝ անգամ սեփական համոզմունքներն անտեսելով, անգամ ոչ էնքան օրինական քայլերով, պահպանել էն պետությունը, որի ամբողջականությունն ու բարօրությունն իրան ա վստահվել։ Դա կոչվում ա կոմպրոմիս՝ պետության ղեկավարից պահանջվող ամենակարևոր հատկանիշներից մեկը։ Երևի՝ ամենակարևորը։

Ասեմ, որ ես ամենավատ երազում անգամ չեմ կարող ինձ պատկերացնել Հայ առաքելական եկեղեցու նվիրյալ կամ հետևորդ։ Երբեք չեմ եղել ու չեմ։ Դա իմ համար միշտ զուգահեռ ընթացող իրականություն ա եղել։ Ոչ էլ երբևէ որևէ իշխանության համակիր եմ եղել։ Միշտ քննադատել եմ ու քննադատելու եմ բոլոր իշխանություններին։ Դա իմ համար նրանց զգոն պահելու պարտադիր միջոց ա։

Ես հարգում եմ իմ բոլոր ընկերների կարծիքը, բայց, ինձ կներե՛ք, ոչ մի մեկնաբանության չեմ պատասխանելու ու չեմ արձագանքելու, որովհետև ոչ մեկս ոչ մի նոր բան չենք ասի։ Էն ամենն, ինչ կարելի էր ու անգամ չէր կարելի ասել, արդեն ասվել ա։ Սոցցանցերը պայթում են բազմազան ու բազմագույն կարծիքներից։

Ես պարզապես մի մասնավոր կարծիք ավելացրի կարծիքների էդ մրջնանոցին։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ